Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 8-9.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Սննդակարգը կօգնի պանկրեատիտին

Սննդակարգը կօգնի պանկրեատիտին

Մի քանի ամիս առաջ ինձ մոտ քրոնիկական պանկրեատիտի սուր նոպա սկսվեց: Ստիպված էի սննդակարգ պահպանել, բայց, եթե փորձում եմ այն խախտել, ցավերն անմիջապես  վերսկսվում են, փորլուծություն և այլ տհաճ երևույթներ են դրսևորվում: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Յու.Աթայան, ք.Վանաձոր

 

Պանկրեատիտի բուժման ժամանակ, առաջին հերթին, հարկ է խիստ սննդակարգ պահպանել: Հակացուցված են ամեն տեսակի յուղոտ, ապխտած, աղի, մարինացված կերակրատեսակները, նաև` մսի, ձկան և սնկի արգանակները, հում մրգերն ու բանջարեղենը, թունդ թեյը, սուրճը, կակաոն, շոկոլադը, ալկոհոլային խմիչքները: Քաղցրեղենի ընդունումը, նույնպես հարկ է սահմանափակել, իսկ սերուցքային կարագ կարելի է ուտել օրական 2 թեյի գդալ: Խորհուրդ է տրվում տավարի, հավի խաշած անյուղ միս, հնդկացորենի, բրնձի, վարսակաձավարի շիլաներ (ավելի լավ է ջրով եփված): Ապուրները պետք է միայն բանջարեղենի արգանակով պատրաստել, իսկ բանջարեղենից էլ խյուս` դդմի, գազարի, կարտոֆիլի և այլն: Սննդակարգը ներառում է նաև անուշապուրներ (կիսելներ), օրինակ, սև հաղարջի կամ խնձորի:

 

Բուսաբուժություն

 

  • Հավասար քանակությամբ վերցնել  անիսոն, հիպերիկ, ծիծեռնախոտ և եգիպտացորենի մազիկներ: Խառնել,  1 ճաշի գդալ խառնուրդի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, մեկ ժամ թրմել, ապա քամել: Թուրմն ընդունել օրը երեք անգամ,  ուտելուց կես ժամ առաջ: Բուժման կուրսը 1 ամիս է: Այնուհետեև 1 շաբաթ ընդմիջել և կուրսը կրկնել:

 

Եթե պանկրեատիտն ուղեկցվում է լյարդի և լեղապարկի հիվանդություններով, ապա կօգնի հետևյալ բաղադրատոմսը:

 

  • Վերցնել 3 ճաշի գդալ հիպերիկ, 2 ճաշի գդալ օշինդր, 2 ճաշի գդալ դաղ: Խառնուրդից վերցնել 2 ճաշի գդալ, ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, կես ժամ թրմել, քամել: Ընդունել օրը երկու-երեք անգամ, 1/2 բաժակ, ուտելուց 0,5 ժամ առաջ: Բուժման կուրսը 1 ամիս է, հետո 2 շաբաթ ընդմիջում տալ, ապա կուրսը կրկնել:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ